Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արամ Կարապետյանը ԲՀԿ-ի որոշումը կանխատեսել էր

Արամ Կարապետյանը ԲՀԿ-ի որոշումը կանխատեսել էր
12.12.2012 | 15:51

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը դեռ օրեր առաջ նկատել էր, որ ԲՀԿ-ն ՀՀ նախագահի ընտրություններին չմասնակցելու որոշում կընդունի, իսկ այսօր արդեն փաստում է, որ ԲՀԿ-ն էլ միացավ իրենց կոչին, այն է` բոյկոտել ընտրությունները:
«Համոզված եմ, ԲՀԿ-ն շատ ճիշտ որոշում է կայացրել, ողջունում եմ այն: Փաստորեն, մենք կայացրել ենք հայելային որոշումներ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Կարապետյանը: Այն հարցին, թե արդյոք սա ԲՀԿ-ի որոշման միայն հրապարակային մասը չէ, իրականում «ստվերային» ձևով, անշուշտ, կպաշտպանեն որևէ թեկնածուի, ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Չեմ կարծում` նմանատիպ մաս կա այդտեղ: Մենք միշտ ամեն ինչ ավելի վաղ ենք իմանում: Կարծում եմ` Հայաստանում մի քանի մարդ գիտե, ապագայում ինչ է կատարվելու: Ոչ միայն սցենարներ, այլև որոշակի գործողություններ: Այնպես որ, ստվերային պայմանավորվածություն չեմ տեսնում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ